Բրիտանիայում չեն բացառում ցանցահենների ազդեցությունը Brexit-ի արդյունքների վրա

Բրիտանիայում չեն բացառում ցանցահենների ազդեցությունը Brexit-ի արդյունքների վրա

Օտարերկրյա ցանցահենները, հնարավոր է, կարողացել են ազդել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիան դուրս բերելու հարցով հանրաքվեի արդյունքների վրա, զգուշացնում են բրիտանացի խորհրդարանականները:



Ինչպես գրում է Telegraph թերթը, հղում կատարելով խորհրդարանական խմբակցությանը, պաշտոնական կայքը, որտեղ քվեարկությանը մասնակցելու նպատակով գրանցվում էին քաղաքացիները, գրանցման ավարտից մի քանի ժամ առաջ դադարել է գործել, ինչի պատճառով երկարացվել է գրանցման ժամանակը: Իշխանությունների տվյալներով` կան նշաններ այն մասին, որ դա կարող էր տեղի ունենալ հզոր կիբերհարձակման պատճառով: 



Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորությունում ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի է ունեցել2016թ. հունիսի 23-ին: Brexit-ի օգտին քվեարկել էր բրիտանացիների 51,9 տոկոսը: ՄԲ վարչապետ Թերեզա Մեյը 2017 թվականի մարտի 29-ին տվել է երկիրը ԵՄ կազմից դուրս բերելու գործընթացի մեկնարկը: