Աֆղանստանում «իշխանության բաժանման քաղաքական համաձայնագիր» է կնքվել

Աֆղանստանում «իշխանության բաժանման քաղաքական համաձայնագիր» է կնքվել

Աֆղանստանում նախագահ Աշրաֆ Ղանիի եւ նախկին վարչապետ Աբդուլլա Աբդուլլայի միջեւ կնքվել է «իշխանության բաժանման քաղաքական համաձայնագիր»։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի նախագահի խոսնակ Սեդիք Սեդիքին։

Ըստ այդմ, Աբդուլլա Աբդուլլան կղեկավարի ազգային հաշտեցման գերագույն խորհուրդը։ Նրա թիմի անդամները կներառվեն նախարարների կաբինետի կազմում։

Հիշեցնենք, որ Աշրաֆ Ղանին վերընտրվել էր տեղի ունեցած նախագահական ընտրություններում եւ մարտի 9-ից սկսել նոր ժամկետի շրջանակներում իր լիազորությունների կատարումը։ Պարտված թեկնածու Աբդուլլա Աբդուլլան զուգահեռ երդմնակալության արարողություն էր կազմակերպել, ինչին ի պատասխան, Ղանին լուծարել էր վարչապետի պաշտոնը։