«Արսենալի» ֆուտբոլիստը կրկին «զվարճացնող գազ» է օգտագործել

«Արսենալի» ֆուտբոլիստը կրկին «զվարճացնող գազ» է օգտագործել

Լոնդոնյան «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Լյակազետն ամենայն հավանականությամբ կրկին բռնվել է ազոտի օքսիդի օգտագործման մեջ, որը նաեւ անվանում են «զվարճացնող գազ»։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Պարբերականի կողմից հրապարակվել է 28-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի մասնակցությամբ կադրեր, որտեղ վերջինս ինչ-որ բան է ներշնչում փուչիկից, գտնվելով կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում սահմանված տնային կարանտինի մեջ։ Պարբերականին նաեւ հայտնի է դարձել, որ մեկ շաբաթ շարունակ նա հաղորդագրություններ է ուղարկել ընկերներին՝ ասելով, որ տանն է հանգստանում է եւ «փուչիկներ է ներշնչում»։