Էրդողանի կուսակցության պատգամավորը 20 հոգանոց ընտանիքով մնացել է փլատակների տակ

Էրդողանի կուսակցության պատգամավորը 20 հոգանոց ընտանիքով մնացել է փլատակների տակ

Քահրամանմարաշում երեկ տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով Ադըյամանում փլատшկների տակ են մնացել պատգամավոր Յակուփ Թաշը և նրա ընտանիքը։ 2 օր տեւած որոնողափրկարարական աշխատանքներից հետո հայտնաբերվել է 20 մարդու անշունչ դի, այդ թվում՝ պատգամավոր Յակուպ Թաշնի ու նրա ընտանիքի, կինը, քույրերը, եղբայրները, թոռները։

Թուրքիայի Խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Խոր վշտով տեղեկացա, որ պատգամավոր Յակուպ Թաշը, ով երկրшշшրժի աղետի հետևանքով փլատшկների տակ էր, զոհվել է։ Թող Աստված ողորմի մեր մահացած պատգամավորին և մեր բոլոր քաղաքացիներին»։