Հայկական Նախիջեւանի այսօրվա մեծահարուստ «տերերը». Արցախը՝ Նախիջևանի ճակատագրո՞վ

Հայկական Նախիջեւանի այսօրվա մեծահարուստ «տերերը». Արցախը՝ Նախիջևանի ճակատագրո՞վ

Պատմական ակնարկ

Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է եղել։ Սակայն 1921 թվականին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան,ապօրինի կերպով, նախ Մոսկվայի, ապա՝ Կարսի պայմանագրերով Նախիջևանը որպես ինքնավար հանրապետություն բռնակցում են Խորհրդային Ադրբեջանին։ Միջազգային իրավունքի տեսակետից դա ապօրինի պայմանագիր էր. երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ առանց տեղի բնակչության  կարծիքը հարցնելու: Հայերը կազմել են Նախիջևանի բնակչության 60 տոկոսը իսկ մնացածները եղել են թաթարներ, թուրքեր, քրդեր և պարսիկներ, որոշակի տոկոս են կազմել նաև ռուսները ու ասորիները։ Ադրբեջանին բռնակցվելուց հետո ոչնչացվել են Նախիջեւանի հայկական 219 եկեղեցիները և Ջուղայի միջնադարյա խաչքարերի գերեզմանոցը։ Նախիջևանը Ադրբեջանի մնացած տարածքից բաժանված է Հայաստանի տարածքով։ 

 Նախիջեւանի այսօրվա ղեկավարը եւ նրա հարստությունը
 

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավարը Վասիֆ Թալիբովն է: Թալիբովի եւ նրա որդիների  բազմամիլիոնանոց հարստության մասին բացահայտումներ են արել  OCCRP միջազգային ցանցի հետաքննող լրագրողները, Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը: Ըստ այդ բացահայտումների. «Փողերի լվացման մեխանիզմով միլիոններ վաստակած Վասիֆ Թալիբովի որդիները վաստակել են 21 436 250 դոլար։ Թալիբովների գումարները տեղաբաշխվել են Շվեյցարական եւ միջազգային տարբեր բանկերում, օվշորային ընկերություններոըմ: Բացի այդ, Թալիբովներն ունեն անշարժ գույք Վրաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում՝ շքեղ վիլլա, 12 հարկանի հյուրանոց, մի քանի բնակարան: Նրանց անշարժ գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 63 մլն դոլար: Վասիֆ Թալիբովի պաշտոնական աշխատավարձը տարեկան մոտ 26 հազար դոլար է։ Իսկ նրա որդիները գրանցված են ցածր վարձատրվող պետական​​պաշտոններում, բայց նրանց հաշվեհամարներին պարբերաբար փոխանցվում էին անհավանական կլոր գումարներ՝ օրինակ՝ միանգամից 500 հազար դոլար։ 2012 թվականի վերջին եղբայրներն ընդհանուր առմամբ ստացել են մոտ 20 միլիոն դոլար։ 2008 թվականին Ռզա Թալիբովը հիմնադրել է բանկ։ Չորս տարի նա գնել է երկու հարակից շենքեր հարավային Վրաստանի առողջարանային Բաթումի քաղաքում և դրանք վերածել հինգաստղանի հյուրանոցների: Պակաս հարուստ չէ նաեւ Թալիբովի դուստրը՝ Բախարխանիմ Թալիբովան։ Թալիբովների ընտանիքը գերիշխում է նաև տեղական տնտեսության մեջ: Փորձագետները նշում են, որ նրանք սահմանափակում են ներմուծումը, դուրս մղում մրցակիցներին: Տարածաշրջանում շատ ապրանքներ արտադրվում են Talybov ապրանքանիշով Gəmiqaya Holdinq: Այս հոլդինգը մասնակցել է նաև Նախիջևանում տեղակայված տասնյակ հասարակական օբյեկտների կառուցմանը և վերանորոգմանը , ինչպիսիք են նախարարության շենքերը, հիվանդանոցները:  Սակայն, այս ամբողջ ունեցվածքը ամեն կերպ ուզում են թաքցնել հասարակությունից: Ի տարբերություն որոշ ավտորիտար առաջնորդների երեխաների, Ռզան և Սեյմուրը չեն պարծենում իրենց հարստությամբ իրենց «ընկերների» և հետևորդների առաջ, այլ գրառումներ են գրում իրենց հայրենիքի հանդեպ սիրո, իրենց հոր հաջողությունների և նախագահ Իլհամ Ալիևին նվիրվածության մասին»: 

Բռնապետ Թալիբովը

Թալիբովը խեղդում է Նախիջեւանը ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական իմաստով. ավելի քան 26 տարի Վասիֆ Թալիբովը բռի մեջ  է պահում Նախիջեւանը։ Նրա ընտանիքը հարստանում է այն պայմաններում, եւրբ շարքային քաղաքացիները ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Սակայն նրանք չեն կարող խոսել իրենց սոցիալական ծանր իրավիճակից, չեն կարող քննադատել իշխանություններին, առհասարակ, չեն կարող որեւէ բանից բողոքել, քանի որ այս երկրում բռնատիրական համակարգ է:  Նախիջեւանը համարում են Ադրբեջանի Հյուսիսային Կորեա կամ՝ երկրի սեւ կղզի: «Թալիբովի օրոք իշխանությունների քննադատները ծեծի են ենթարկվում և խոշտանգվում։ Այլախոհներին բանտարկում են հոգեբուժարաններում. նա իր ուժն օգտագործեց անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար։ Թալիբովին քննադատող լրագրողներն ու ակտիվիստները ենթարկվել են ճնշումների, ձերբակալությունների և բռնի արտագաղթի»,- նշում է հետաքննությունը : Այս ամենով հանդերձ, Թալիբովը ուզում է ունենալ մեծ հայրենասերի ու համարձակ մարդու իմիջ, տարբեր լրատվամիջոցներում գովաբանում են նրան, տեղական Nuhçıxan լրատվական գործակալությունը նրան անվանել է «մեծ հայրենասեր, վճռական, խիզախ և մարդասեր», ինչպես նաև «չափազանց համեստ»:

Ալիեւների փեսան լինելու հաջողությունը…

Վասիֆ Թալիբովը իշխանության եկավ Սեւիլ Սուլթանովայի՝ Հեյդար Ալիեւի եղբոր դստեր հետ ամուսնանալուց հետո: Իսկ Հեյդար Ալիևը բարձր պաշտոն էր զբաղեցնում դեռեւս խորհրդային տարիներին։  90-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզման նախօրեին, Ալիևը Մոսկվայից վերադարձավ Նախիջևան։ Նա այնտեղ ապրելու տեղ չուներ, և Թալիբովը կնոջ բարեկամին բնակեցրեց իր երկու սենյականոց բնակարանում։ Հենց հաջորդ տարի Ալիևը շնորհակալություն հայտնեց նրան հյուրընկալության համար՝ դարձնելով Նախիջեւանի խորհրդարանի նախագահ եւ իր օգնական։
                  
Արցախը չի արժանանա Նախիջեւանի ճակատագրին

 Հայ-ադրբեջանական երկարատեւ հակամարտությունը Արցախի շուրջ է. Ադրբեջանը ուզում է մեզանից նորից խլել մեր պատմական հայրենիքը: Սակայն մենք բազմիցս ականատես ենք լինում, թե ինչ է լինում հայերի հետ, ինչպես է ոչնչացվում հայկականությունը, երբ այդտեղով անցնում է ադրբեջանական «ոգին»: Ուստի հայերը չեն կարող թույլ տալ, որ հայկական Արցախը դառնա նոր թալիբովների խանություն, որ այնտեղ սպանվեն հայեր, ոչնչացվեն հայկական եկեղեցիներ, խաչքարեր, պղծվեն գերեզմաններ: Արցախը չի կարող ադրբեջանացվել, չի կարող դառնալ Նախիջեւան…