Պատերազմի փոխհատուցման պահանջ կներկայացնեն 

Պատերազմի փոխհատուցման պահանջ կներկայացնեն 

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ լեհական կառավարական հանձնաժողովը Գերմանիային Երկրորդ աշխարհամարտի փոխհատուցման համար փաստաթուղթ է պատրաստել, որը այժմ թարգմանվում է գերմաներեն եւ առաջիկայում կփոխանցվի գերմանական կողմին։ Հանձնաժողովը փոխհատուցման պահանջ հանդիսացող փաստաթղթի վրա աշխատել է չորս տարի։

Ներկայացվել են ոչ միայն ֆաշիստների իրականացրած ռազմական հանցագործությունները, այլ նաեւ՝ ավերածությունները, որոնք կատարվել են ֆաշիստական տիրապետության ընթացքում Լեհաստանի տարածքում։ Մորավեցկին ասել է, որ փաստաթուղթը բաղկացած է երեք հատորից։ Նա սակայն չի մանրամասնել, թե վերջնական արդյունքում որքան է կազմել այդ պահանջելիք փոխհատուցման գումարը։