Ողջ ունեցվածքը կտրամադրի բարեգործությանը

Ողջ ունեցվածքը կտրամադրի բարեգործությանը

Ամերիկացի մեծահարուստ, միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ մինչեւ իր կյանքի վերջը մտադիր է իր ողջ ունեցվածքը տրամադրել Gates Foundation բարեգործական կազմակերպությանը։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։

«Ես մտադիր եմ հիմնադրամին տալ գործնականում իմ ողջ ունեցվածքը։ Ես ներքեւ կիջնեմ եւ արդյունքում դուրս կգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկից»,- ասել է նա։

Առաջիկա ամսվա ընթացքում նա քսան միլիարդ դոլար է տրամադրելու այդ հիմնադրամին՝ վերջինիս գործունեության ընդարձակման շրջանակներում։ Գեյթսը նաեւ ասել է, որ մտադիր են ավելացնել հիմնադրամի ծախսերը  եւ հույս է հայտնել, որ իրեն կհետեւեն նաեւ այլ մարդիկ, ովքեր ունեն հարուստություն եւ արտոնություններ։