Սիլիկյան թաղամասում հրդեհ է բռնկվել մեքենայի մեջ

Սիլիկյան թաղամասում հրդեհ է բռնկվել մեքենայի մեջ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 16:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում (3-րդ գյուղ) այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: