«Ոչ մի երեխա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով դպրոցից չպետք է դուրս մնա»

«Ոչ մի երեխա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով դպրոցից չպետք է դուրս մնա»

Ոչ մի երեխա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով դպրոցից չպետք է դուրս մնա։ «Շիրակ կենտրոնը» Գյումրու վագոն-տնակներում և գյուղական համայնքներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով, յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին իրականացնում է բարեգործական ծրագիր, որը այս տարի կրում է «Դեպի դպրոց» խորագիրը: Գյումրու և Շիրակի մարզի գյուղերի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաները, որպեսզի սոցիալական պատճառներով չզրկվեն դպրոց կանոնավոր հաճախելու և պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից, հանգանակված գումարներով ձեռք են բերվում պայուսակներ, գրենական պիտույքներ, հագուստներ, հիգիենիկ պարագաներ և բարեգործական շրջայցերի ճանապարհով տրամադրվում են անապահով ընտանիքների երեխաներին:

Նախորդ տարի բարեգործական ծրագրի շրջանակում մոտ 750 դպրոցահասակ երեխաների տրամադրվեցին դպրոցական պարագաներ: Բարեգործական ձեռնարկի մասին պատմող տեսանյութեր և ֆոտոռեպորտաժներ պարբերաբար ներակայացվում են կազմակերպության սոցիալական ցանցերի էջերում և shirakcentre.am կայքում: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում գործընկեր կազմակերպություններին և անհատ բարերարներին՝ այս կարևորագույն ձեռնարկին աջակցություն ցուցբերելու պատրաստակամության համար:

Ձեռնարկին աաջակցել ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել հետևյալ հաշվեհամարներով. ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA USA – 2472601614240020, AMD - 2472601614240000, EUR – 2472603273480000 Ավելացնենք, որ նվիրատվություն կարող են կատարել նաեւ առցանց (օնլայն)` կազմակերպության shirakcentre.am կայքէջում տեղադրված Նվիրաբերել/ DONATE հղման կոճակի միջոցով՝ Visa, MasterCard, ArCa քարտերից՝ Հայաստանից, իսկ արտերկրից միայն Mastercard –ի միջոցով:

«Շիրակ կենտրոն»