ՌԴ-ում գործարան է այրվում․ հարվածել են ԱԹՍ-ներով

ՌԴ-ում գործարան է այրվում․ հարվածել են ԱԹՍ-ներով

Գիշերը մարտական ​​անօդաչու սարքերը հարձակվել են Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա։
Այս մասին հայտնել է Baza Telegram-յան ալիքը և տեսանյութ հրապարակել դեպքի վայրից։
Ալիքի տվյալներով՝ գորձեռնարկությունն այժմ այրվում է։

Ականատեսների վկայությամբ՝ հարձակումը տեղի է ունեցել գիշերվա ժամը 3-ին մոտ։ Ինչպես լրագրողներին պատմել են տեղի բնակիչները, նախ լսվել է դղրդյուն, ապա որոտացել է երկու պայթյուն։

Գործարանում ներկայումս աշխատում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները: Այլ տեղեկություններ այս պահին չկան։