Փաստաբան Վահագն Դանիելյանի կալանավորումը փոխարինվեց գրավով

Փաստաբան Վահագն Դանիելյանի կալանավորումը փոխարինվեց գրավով
Վահագն Դանիելյան

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահող դատավոր Ա. Ազարյան, փաստաբան Վահագն Դանիելյանի նկատմամբ թույլատրելի ճանաչեց գրավը, և կալանավորումը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոց գրավով:

       Պաշտպան՝   Հենրիկ Մաղաքյան»

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնում է Վահագն Դանիելյանի պաշտպան Հենրիկ Մաղաքյանը։ 

 Հիշեցնենք, որ Դատավոր Գագիկ Հեբոյանին ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվել էր մեղանդրանք ներկայացնելուց հետո քննիչի միջնորդության հիման վրա։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ փաստաբանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել էր դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել էր վերջինիս մոտ եւ վերցվել: