Օկուպացված ԼՂ-ում փակվում է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը

Օկուպացված ԼՂ-ում փակվում է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը

Օկուպացված Ակնայում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը. այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը։

«Մոնիտորինգի կենտրոնի գործունեության ավարտին ուղղված աշխատանքներն իրականացվում են կողմերի համաձայնությամբ»,- ասել է նա։

Պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում։