Դրական գնահատական չեն ստանում, լուրջ խնդիր ունենք այստեղ

Դրական գնահատական չեն ստանում, լուրջ խնդիր ունենք այստեղ

Խոսելով դպրոցների տնօրենների հավաստագրման պրոցեսի մասին ուզում եմ տեղեկացնել, որ  տնօրենների թեկնածուների միջինը 15տոկոսն  է հաղթահարում դրական շեմը։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստին հայտարարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Շուրջ 85 տոկոսը  դրական գնահատական չի ստանում, և այս 15-ից էլ հարցազրույցի փուլ հասնելուց հետո շուրջ 60տոկոսն  էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը, ինչը նշանակում է՝ համակարգում բավական լուրջ զարգացման խնդիր ունենք, և այդ ուղղությամբ առանձին ծրագիր ենք մշակում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։