Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 5000-ը

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 5000-ը

Նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացածների թիվը Իրանում գերազանցել է հինգ հազարը։ Ըստ իրանական առողջապահական գերատեսչության հայտարարության, հիվանդացության ընդհանուր թիվը կազմում է 80 868։ Մեկ օրում հայտնաբերված նոր վարակակիրների թիվը կազմում է 1374։ Վերջին 24 ժամում մահացել է 73 մարդ, իսկ մահացության ընդհանուր թիվը հասել է 5031-ի։