Google-ը կթողարկի իր պրոցեսորը

Google-ը կթողարկի իր պրոցեսորը

Google-ը մտադիր է թողարկել սմարթֆոններ եւ նոութբուքներ, որոնք աշխատում են սեփական արտադրության պրոցեսորներով։ Այս մասին հայտնում է Axios-ը, սեփական իրազեկ աղբյուրներին հղում տալով։ Ապագա պրոցեսորը կարող է թողարկվել արդեն հաջորդ տարի։ Ինսայդերական ինֆորմացիայի համաձայն, այս քայլով ամերիկյան կորպորացիան կկարողանա ավելի լավ մրցակցել Apple-ի հետ։ Բացի այդ, Google-ը կհրաժարվի Qualcomm-ի արտադրանքից, որը ներկայումս օգտագործում է։ Նոր պրոցեսորը ստացել է Whitechapel կոդային անվանումը եւ կմշակվի Samsung-ի հետ՝ հինգ նանոմետրանոց տեխպրոցեսով։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տեխնոլոգիական այս հսկան հետաքրքրված է սեթական տեխնիկայի արտադրման մեջ։