Ռուսաստանն ի՞նչ անի՝ Ադրբեջանին դաստիարակի՞

Ռուսաստանն ի՞նչ անի՝ Ադրբեջանին դաստիարակի՞

Գեներալ Մուրադովի հայտարարությունը, որ ռազմագերիներով ոչ մի ինքնաթիռ էլ երեկ չպետք է վայրէջք կատարեր Երեւանում, եւ որ իշխանությունները մոլորեցնում են բնակչությանը, երկրաշարժի ազդեցություն ունեցավ։ Երեկ մենք զրուցեցինք ռուսաստանցի քաղաքական գործիչ, ՌԴ Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ։ Նա տեղյակ չէ, թե ինչ պայմանավորվածություններ կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում, բայց հակված է հավատալու Մուրադովին։ «Ես չգիտեմ նաեւ, թե նա ինչու է նման հայտարարություն արել։ Երեւի, որովհետեւ ասվել էր, որ ինքնաթիռով վերադառնում են գերիներ, իսկ իրականում, ինչպես ասել է Մուրադովը, եթե Դուք ճիշտ եք մեջբերում, նման վերադարձ չէր ենթադրվում։ Կամ էլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- ասաց Զատուլինը։

Հարց ուղղեցինք․ այնուամենայնիվ, ՌԴ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորն է, մինչդեռ դրա 8-րդ կետը չի կատարվում, ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ գերիները վերադարձվել են, իսկ Բաքվում մնացած հայերն ահաբեկիչներ են։ Հետեւաբար, արդյո՞ք Ռուսաստանը մատների արանքով չի նայում մեզ համար անչափ ցավոտ այդ խնդրին։ «Ինչո՞ւ մատների արանքով։ Ձեզ հայտնի է, որ ՌԴ-ն կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը։ Ես արդեն ասացի, որ տեղյակ չեմ գերիների վերադարձի հետ կապված բանակցություններից, բայց խաղաղապահ բրիգադի ղեկավարին, որը նախկին ռազմական գործողությունների գոտում կարգուկանոն է հաստատում, մեղադրել այնքան էլ արդար չէ։

Այս հարցը պետք է ավելի բարձր մակարդակով լուծվի։ Իսկ այն, որ դեռ լուծված չէ, սա, դե տեսնում եք, առկա լարված հարաբերությունների հետեւանք է, Ադրբեջանի եւ Հայաստանի մեջ եղած ու պահպանվող հարաբերությունների։ Ռուսաստանը, որքանով ես եմ հասկանում, փորձում է այդ հարցը լուծել, բայց եթե կարծում եք, որ դա այդքան հեշտ լուծվող հարց է, այդ պարագայում աշխարհի բոլոր գերիները կվերադառնային իրենց տները։ Իսկ մենք գիտենք, որ դա երբեմն շատ երկար է տեւում։ Եվ որտեղի՞ց տպավորություն, որ ՌԴ-ն խուսափում է «կատարել»»։

Պարոն Զատուլինին հայտնեցինք, որ որեւէ մեկը չի մեղադրում Մուրադովին եւ ոչ էլ ՌԴ-ին, պարզապես գուցե իրավիճակն այսպիսին չէր լինի, եթե ռուսական կողմը ճնշում  գործադրեր 8-րդ կետի պահանջների կատարման առումով։ Մանավանդ որ, այդ փաստաթղթի տակ նաեւ Ռուսաստանի նախագահի ստորագրությունն է։ Չէ՞ որ Հայաստանն իր ստանձնած պարտավորությունները կատարում է։ «Ձեր կողմից ինչ-որ հարցերում քայլեր արվում են, ինչ-որ հարցերում՝ ոչ, մասնավորապես, Ադրբեջանը պնդում է իր վերահսկողության տակ անցած ականային քարտեզների փոխանցում եւ այլն։ Ես հիմա չեմ  կարող ասել, որ դուք ինչ-որ հարցում ճիշտ եք, ինչ-որ հարցում՝ ոչ։ Սա բարդ խնդիր է։ Բայց կոնտեքստը, թե ՌԴ-ն մեղավոր է, որ գերիները չեն վերադարձվում, ճիշտ չէ։ Ադրբեջանն է մեղավոր, որ չեն վերադարձվում։ Դուք ուզում եք, որ Ռուսաստանն ի՞նչ անի Ադրբեջանին, դաստիարակի՞, ի՞նչ անի»։

Ցանկության դեպքում ճնշումը կարող էր ավելի մեծ լինել։ «Իսկ որտեղի՞ց գիտեք, որ չկա այդ ճնշումը, պարզապես այն դեռ արդյունք չի տալիս»։ Հնարավո՞ր է, որ, այնուամենայնիվ, Մոսկվայում այդ հարցը քննարկվել է, դրա համար էլ մեր իշխանական օղակներից նման ուղերձներ են եկել, բայց Ադրբեջանն իր առանձին խաղն է խաղում՝ հասկացնելով, որ ինքն է որոշում։ Ռուսաստանցի քաղաքական գործիչն ի պատասխան ասաց՝ դա եւս բացառված չէ։ «Բարդ հարաբերություններ են, եւ ընդգծեմ՝ այդ մասին կարող են դատել մարդիկ, որոնք այդ բանակցություններին ուղ