Լոս Անջելեսի քաղաքապետը Բայդենին կոչ է անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Լոս Անջելեսի քաղաքապետը Բայդենին կոչ է անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Միաժամանակ նա կոչ է արել միանալ ԱՄՆ նախագահին ուղղված YesItsGenocide.org ստորագրահավաքին, որը ստեղծվել է Ամերիկայի արեւմտյան ափի Համահայկական խորհրդի կողմից (PAC-WUS)։

Սրան զուգահեռ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով կոմիտեն սկսել է իր ստորագրահավաքը, որով պահանջում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ապրիլի 24-ի իր հայտարարությամբ միանալ Կոնգրեսին եւ հստակ ու ուղիղ կերպով ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանությունը։