Հրաժարվում է ընդունել միգրանտներին

Հրաժարվում է ընդունել միգրանտներին

Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ իր երկիրը համաձայն չէ ընդունել միգրանտների հերթական խմբին։ «Եվրոպայում հնչում են առաջարկներ այն մասին, որ պետք է ընդունել միգրանտներ բերող նոր նավերի։ Օրինակ այսօր արդեն իսկ ձերբակալվել են մի քանի անձինք, ովքեր փորձել են Իտալիա մուտք գործել ապօրինաբար՝ Հյուսիսային Աֆրիկայից։ Նրանցից մեկը նույնիսկ մեղադրվում է ահաբեկչության մեջ»,- Լեհաստանի ՆԳ նախարար Յոահիմ Բուրջինսկու հետ հանդիպման ժամանակ ասել է նա եւ հայտարարել, որ Իտալիան չի ընդունի նոր միգրանտներին։ Ինչպես հաղորդում է «Եվրոնյուզը» երկու նախարարները հանդիպել եւ բանակցել են Վարշավայում՝ օրակարգում ունենալով միգրացիայի հիմնախնդիրը։ Ուշագրավ է այն, որ իտալացի նախարարը կարեւոր է համարել այն, որ պետությունները պետք է ի վիճակի լինեն պաշտպանել սեփական սահմանները եւ սեփական քաղաքացիներին եւ հենց սա է որպես առաջնահերթ խնդիր դիտարկվել, որպեսզի միգրացիոն համաձայնագրի ստորագրումից հրաժարվեն ինչպես Լեհաստանը, այնպես էլ Իտալիան։