Կինը դիտավորյալ մեքենայով հարվածել է մեկ այլ կին վարորդի մեքենային

Կինը դիտավորյալ մեքենայով հարվածել է մեկ այլ կին վարորդի մեքենային

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Շուշանիկ Մելքոնյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մայիսի 12-ին Երևան քաղաքի Նորաշեն 37շենքում գտնվող իր բնակարանից իջել է բակ և նկատելով, որ Սաթենիկ Գրիգորյանին պատկանող «Հոնդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան կայանված է իր ավտոմեքենայի հետնամասում, որի արդյունքում էլ հնարավրություն չի ունեցել այն տեղաշարժել, զայրանալով՝ ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հարվածել և վնասել է առջևի առ կողային հատվածը։

Սաթենիկ Գրիգորյանին պատճառվել է 72,000 ՀՀ դրամի գույքային վնաս: