ԵՄ առաջնորդները պետք է հրաժարական տան․ Օրբան

ԵՄ առաջնորդները պետք է հրաժարական տան․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիության ղեկավարությանը մեղադրել է քաղաքական շանտաժի մեջ և ասել, որ պետք է հրաժարական տան, քանի որ ձախողել են բոլոր հիմնական նախագծերը։ Նա նշել է, որ Եվրամիությանը նոր առաջնորդներ են անհրաժեշտ։

«Այժմ Եվրամիությունն ունի առաջնորդներ խոշոր նախագծերով, որոնք իրենք են ընտրել, ինչպիսիք են կանաչ անցումը, կայունության քաղաքականությունը, միգրացիան, պատժամիջոցները և պատերազմական քաղաքականությունը, և նրանք բոլորը ձախողվել են», - ասել է Օրբանը։

Այսպես է նա արձագանքել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերին, ով «հստակ ասել է», որ Հունգարիան ԵՄ հիմնադրամներից գումար չի ստանա «միգրացիոն և հակագենդերային քաղաքականության պատճառով»։