Քոչարյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, կալանավորել՝ Միհրան Պողոսյանին․ ով է դատավոր Դավիթ Գրիգորյանը

Քոչարյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, կալանավորել՝ Միհրան Պողոսյանին․ ով է դատավոր Դավիթ Գրիգորյանը

Երեկ հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, գործը հանձնվել էր վերամակագրման, ինչի արդյունքում երեկոյան հայտնի դարձավ, որ այն քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Ո՞վ է դատավորը

52-ամյա դատավորը երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում՝ քննիչից, դատախազի օգնականից մինչեւ համայնքային դատախազի տեղակալ։ 2013 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատավոր, 2016-ին՝ տեղափոխվել Երեւան։ 

Նա աչքի չի ընկել դեռեւս աղմկոտ գործեր քննելով, սակայն այժմ քննում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպանների բողոքն ընդդեմ գործը վերաբացելու դատախազի որոշման։ 

Դավիթ Գրիգորյանը դեռ հունվարին հրաժարվել էր քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միոցի վերաբերյալը գործը՝ պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել:  Այդ իսկ պատճառով էլ այժմ կանգնել է կարգապահական պատասխանատվության ենթարկվելու առաջ: Նրան պատասխանատվության ենթարկելու որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին։

Ի դեպ, նաեւ նշենք, որ այս դատավորը բավարերել է նաեւ ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ: