Պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք են հայտնաբերվել

Պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք են հայտնաբերվել

Երեկ գիշերը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների աշխատակիցները, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։ 

Ոստիկանությունից հայտնում են, որ նմանատիպ միջոցառումների խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։