Որքան գումար է «Ռեալը» պատրաստ վճարել Ազարի համար

Որքան գումար է «Ռեալը» պատրաստ վճարել Ազարի համար

«Ռեալը» նախկինի նման պատրաստ է «Չելսիից» գնելու Էդեն Ազարին»։ Այս մասին գրում է sports.ru-ն։ Այս շաբաթ տեղի կունենա բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում էլ մադրիդցիները մտադիր են ձեւակերպել քսանութամյա բելգիացու տրանսֆերը։ Ըստ հրապարակման, արքայական ակումբը պատրաստ է վճարել ավելի քան 85 միլիոն Ազարի դիմաց, իսկ «Չելսին» պահանջում է ավելի քան 100 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Նշենք, որ Ազարն ինքը տրամադրված է տեղափոխվել իսպանական ակումբ եւ հրաժարվել է լոնդոնցիների հետ պայմանագիրը երկարաձգել։ Պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին։