Ոստիկանները հայտնաբերել են հասարակական կարգը խախտած երիտասարդներին․ տեսանյութ

Ոստիկանները հայտնաբերել են հասարակական կարգը խախտած երիտասարդներին․ տեսանյութ

Երեկ լրատվական կայքերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որում մի քանի երիտասարդ, իջնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարվածներ են հասցնում «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում։ 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 23-ամյա Սերոբ Հովհաննիսյանին, որն «Օպելի» վարորդն է, 25-ամյա Տիգրան Կարապետյանին, 18-ամյա Ալբերտ Հովհաննիսյանին և 23-ամյա Կարո Սարգսյանին։ 

Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է խաչմերուկում իրար չզիջելն ու ձայնային ազդանշան տալը։ 
Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։