Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում. նա կդիմի ոստիկանություն

Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում. նա կդիմի ոստիկանություն
Ելենա Աղաջանովնա

Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում. նա կդիմի ոստիկանություն 23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «ֆեյսբուքյան ֆեյք էջերից սպառնալիքներով լի նամակներ է ստանում», նա պատրաստավում է դիմել ոստիկանություն:

«Հարգելի հայրենակիցներ, Ես արդեն սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար, քանի որ սկսել եմ ստանալ սպառնալիքներով լի նամակներ ՖԲ-ով ֆեյք էջերից: Ուզում եմ հասկանալ ինչպիսին է լինելու հասարակության վերաբերմունքը (նկատի չունեմ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող տարբեր տեսակի գրասենյակների և հասարակական կազմակերպությունների), այլ ինչպիսին է լինելու առողջ հայ հասարակության վերաբերմունքը այս ամենի նկատմամբ: Նշեմ նաև, որ պատրաստվում եմ դիմել ոստիկանություն՝ իմ ընտանիքի անվտանգությունը ապահովելու և սպառնալիքներ հնչեցնողներին հայտնաբերելու նպատակով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։

Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 2003 թվականին մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։