Պայթյուն Մեքսիկայում . կա 66 զոհ

Պայթյուն Մեքսիկայում . կա 66 զոհ

Մեքսիկայում վառելիքի խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվել է 66, վիրավորվել ՝70-ից ավել մարդ:

Մեքսիկայի Իդալգո նահանգում բնակիչների կողմից կատարված ապօրնի կտրվածքի հետևանքով առաջացել է հրդեհ, որին հաջորդել է պայթյուն: Հրդեհը հանգցնելու աշխատանքները շարունակվել են մի ամբողջ օր:

Նշենք ,որ Մեքսիկայում խողովակաշարերի ապօրինի կտրվածքի միջոցով վառելիքի հափշտակությունը բավականին տարածված պրակտիկա է, որը հանգեցնում է նույնիս վառելիքի դեֆիցիտի: 

Իշխանությունները հանցավոր երևույթի դեմ  պայքարում են հասանելի բոլոր միջոցներով, տարեսկզբին խողովակաշարի պահպանության աշխատանքներին ներգրավված է եղել անգամ բանակը: