Երկրաշարժ՝ Չիլիում

Երկրաշարժ՝ Չիլիում

ԱՄՆ գեոլոգիական ծառայության հաղորդման համաձայն այսօր 6,8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է ֆիքսվել Չիլիի ափամերձ տարածքում։

Համաձայն տեղեկությունների, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է ափամերձ Կոկիմբո քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևմուտք: 

Երկրաշարժի օջախը գտնվել է 54 կմ խորության վրա:

Այս պահի դրությամբ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել,ինչպես նաև չի հայտարարվել ցունամիի վտանգի մասին :