Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է

Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է

Վերջին 30 տարում տարածաշրջանում ապրել են բեսպրիդելի պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Մեր մտածածն այն է, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր այն  կողմ Ադրբեջանն է, այլ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարո՞ղ է՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին տավուշցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք հիմա ինձ կարող եք ասել՝ իսկ դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է: Ես կասեմ՝ 100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի:
Եթե այս քայլերը չարվեն,  մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու»,- ասել է նա: