Աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին 

Աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին 

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային դելիմիտացիայի հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Միաժամանակ նաեւ նա նշել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին, որոնք ընթանում են ԵՄ միջնորդությամբ, եւ կոչ է անում շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Միաժամանակ նաեւ Պետքարտուղար Բլինկենը կոչ է արել շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ հանուն ռեգիոնում խաղաղության կայացման։