Բրեգովիչն Ամանորի գիշերը համերգ կտա Երևանում

Բրեգովիչն Ամանորի գիշերը համերգ կտա Երևանում

Հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:
 
Ինչ վերաբերում է այսօր՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախանշված համերգին, ապա այն հետաձգվել է Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության պատճառով։ 

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել համերգային երեկոյի կազմակերպիչ AVM production-ը՝ նշելով, որ երաժշտի համերգը կայանալու է նոյեմբերի 24-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգին նա ժամանելու է իր նվագախմբով: Գնված տոմսերն ուժի մեջ են մնալու նաեւ նոյեմբերի 24-ին։