Ո՞վ բերեց Նիկոլին, ինչո՞ւ բերեց եւ ի՞նչ է ասել նրա ականջին

Ո՞վ բերեց Նիկոլին, ինչո՞ւ բերեց եւ ի՞նչ է ասել նրա ականջին

Ինչքան քիչ է մնում Նիկոլին, ինձ այնքան շատ է տանջում հարցը, թե ինչպես պատահեց, որ վարչապետների լայն տեսականու մեջ մեր ընտրությունը հենց նրա վրա կանգնեց, ու նա դարձավ վարչապետ: Ի դեպ, այդ տեսականու մեջ Նիկոլի իզնութոզն էլ չկար, բայց մենք կարողացանք հենց նրան ընտրել վարչապետ: Իսկապես՝ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում: Արդեն երեք տարի է՝ այս հարցի պատասխանն եմ փնտրում:

Ոչ ոք չի խոստովանում, որ ինքն է Նիկոլին վարչապետ դարձրել: Ում հարցնում ես, մի նեղվում են, մի մուննաթ են գալիս վրադ, թե ես ո՞նց կարող էի նման բան անել: Շատ եմ ուզում նրանց հավատալ, բայց դրանից ինձ հուզող հարցի պատասխանը չեմ ստանում: Լեւոնն ասում է՝ ես կապ չունեմ, Ռոբերտն ասում է՝ ես «վաբշե» կապ չունեմ, Սերժն էլ ասում է՝ ես կարող է պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ: Էլ ում հարցնեմ՝ չգիտեմ: Արմեն Սարգսյանը կասի՝ ես Նիկոլին առաջին անգամ ԱԺ-ում տեսա, երբ պիտի նախագահ դառնայի: Թե Պուտինին եմ դիմում… Բայց ամոթ չի՞ օտար երկրի ղեկավարին այդպիսի հարցով դիմել: Կծիծաղեն վրաս՝ էս դու, էս քո Նիկոլը, գնա պարզիր:

Հանրապետականի ուժեղ տղերքը, Աստված նրանց դաշնակցական երկարակեցություն տա, ասում են՝ ճիշտ է, մենք շատ թերություններ ունենք, բայց ԱԺ-ում մենք ընդամենը պակասող ձայներն ապահովեցինք, իսկ մնացածն արեցին ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն: Հարցնում եմ՝ իսկ եթե չապահովեիք այդ պակասող ձայները, Նիկոլը վարչապետ կդառնա՞ր: Երեսիս են նայում՝ չէ: Չէ, ու ձեր ցավը տանեմ, բա ինչո՞ւ ապահովեցիք: Ասում են՝ ժողովուրդն էր փողոցում: Գնում, ժողովրդին եմ հարցնում՝ դո՞ւք եք ընտրել Նիկոլին: Հարյուրից մեկն ասում է՝ հա, մնացածը՝ չէ, մեզ խաբել են: Ո՞վ: Սորոսը: Սորոսն ո՞վ ա, ժողովուրդ ջան: Չենք իմանում:

Մի խորհուրդ տվեք ինձ՝ ի՞նչ անեմ, ինչպե՞ս գտնեմ Նիկոլին դեսը ղրկողին, քանդվի դրա տունը, որ Նիկոլի ձեռով մեր տունը քանդեց ու գցեց էս ք…-ի մեջ: Ի դեպ՝ բոլորս ենք ք…-ի մեջ՝ Լեւոնն էլ, Ռոբերտն էլ, Սերժն էլ, Արմեն Սարգսյանն էլ, Վազգեն Մանուկյանն էլ, Հանրապետականի ուժեղ տղերքն էլ, ՀՅԴ-ն էլ, ԲՀԿ-ն էլ, Արթուր Վանեցյանն էլ, Էդմոն Մարուքյանն էլ… բոլորը: Էլ չեմ ասում, թե Նիկոլն ինչ ք…-ի մեջ է: Արա, բա գնաս, ինչ-որ մեկի թատրոնի մեջ ապուշի դեր խաղաս, երկիրը կործանես ու դեռ մի բան էլ հիմար-հիմար բաներ հայտարարե՞ս՝ բա ես փախնող տղա ե՞մ… Հիմա էլ էդ «շուտը» ընտրություններ է հայտարարել, որ պատվով ճղի արանքը: Չէ, չի ստացվի: Նիկոլ, դու ինձնից լավ գիտես, թե ինչ ք…-ի մեջ ես ու ձեւ չունես այդ վիճակում ընտրություն հաղթել:

Իսկ ո՞ւր է այս պատմության զավեշտը: Այսինքն՝ ես, այսինքն, որ ուզում եմ անպայման իմանալ, թե ով բերեց Նիկոլին: Արդյո՞ք դա այդքան կարեւոր է… Կարծում եմ՝ այո, կարեւոր է: Բա բոլորով ք…-ի մեջ ենք ու չիմանա՞նք՝ ով մեզ գցեց սրա մեջ: Վերջացավ, բանակն էլ քանդվեց, պետությունն էլ, մարդկությունն էլ: Ի՞նչ անենք, ասենք՝ «դե հմի» ու վե՞րջ:

Չմոռանամ ասել, որ ինձ տանջող հարցով Նիկոլի մոտ էլ եմ եղել: Մտա ընդունարան՝ քարտուղարուհին ասաց՝ քնած է:- Արթնացրեք, կարեւոր հարցով եմ եկել:
- Ինքդ արթնացրու, թե կարող ես:
Մտա ներս: Մեկնվել էր դիվանին ու անդարդ խռռացնում էր:
- Նիկո՞լ:
- Հը՞, ո՞վ է, ի՞նչ է, ախրանաաաա…
- Հանգստացիր, այ մարդ, ես եմ…
- Ի՞նչ ես ուզում ինձնից, չե՞ս տեսնում, որ ք…-ի մեջ եմ:
- Տեսնում եմ, դրա համար էլ ուզում եմ մի հարց տալ՝ ո՞վ քեզ գցեց ք…ի մեջ, մեզ էլ հետը:
- Չեմ հիշում:
- Ո՞նց թե չես հիշում: Ո՞վ քեզ դարձրեց վարչապետ:
- Վարչապե՞տ:
- Հա:
- Ինչի ես վարչապետ եմ եղե՞լ…
Մնացի շվարած… Իսկ դռան հետեւից քարտուղարուհու հեծկլտոցն էր լսվում.
- Վայ, արաղ, քո ստեղծողի տունը քանդվի, որ մեր տունը քանդեցիր…

Մի խոսքով, արտահերթ ընաություններին ընդառաջ՝ մենք պետք է կարողանանք մեզ հուզող ակտուալ հարցերի պատասխանները գտնել՝ ո՞վ բերեց Նիկոլին, ինչո՞ւ բերեց եւ ի՞նչ է ասել Նիկոլի ականջին, որ վերջինս չի ուզում հեռանալ: Ասեմ նաեւ, որ վերջին երեք տարում կասկածյալների շրջանակը բավականին նեղացել է:  

ՀԳ․ Եթե Խորենացին հիմա գրեր իր «Ողբը», ապա պիտի ասեր. «Թեեւ մենք ածու ենք ք…-ոտ, բայց մեզանում էլ հիշատակության արժանի բաներ կան»: