Տղամարդը մահացու վրաերթի է ենթարկել երկու հոգու, որպեսզի բանտ նստի

Տղամարդը մահացու վրաերթի է ենթարկել երկու հոգու, որպեսզի բանտ նստի

Ճապոնիայում տղամարդը մահացու վրաերթի է ենթարկել երկու մարդու, որպեսզի բանտ նստի։ Այդ մասին նա ասել է ոստիկանատանը տված ցուցմունքի ժամանակ։ Ըստ տեղի «Յոմիուրի» պարբերականի փոխանցման, ընթացիկ տարվա մայիսի վերջին, գտնվելով բեռնատարի ղեկին, վրաերթի է ենթարկել աղբը հավաքող երկու մարդու, որոնք մահացել են։

Արդեն քննության ժամանակ նա խոստովանել է իրավապահներին, որ դա արել է, որպեսզի իրեն բանտ նստեցնեն։ Կատարված հանցագործության մոտիվների մանրամասների մասին չի բարձրաձայնվում։ Դեպքի վայրում արգելակիչների որեւէ հետք չի հայտնաբերվել։