COVID-19-ի բռնկում՝ Աֆղանստանում գտնվող ամերիկյան դեսպանատանը

COVID-19-ի բռնկում՝ Աֆղանստանում գտնվող ամերիկյան դեսպանատանը

Նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկում է եղել Քաբուլում գտնվող ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը, հղում տալով Պետդեպարտամենտին։ Կորոնավիրուս է հայտնաբերվել դեսպանատան բոլոր մակարդակների աշխատակիցների մոտ, ներառյալ դիվանագետները, կապալառուները եւ տեղացիները, ովքեր աշխատում են դեսպանատանը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ, պաշտոնական աղբյուրները սակայն չեն հայտնում, թե քանի հոգի են վարակվածները։ Associated Press-ի դիվանագիտական աղբյուրները սակայն փոխանցել են, որ վարակվածների թիվը կարող է գերազանցել երկու տասնյակը։