Իլոն Մասկը վաճառել է իր տունը 29 միլիոն դոլարով

Իլոն Մասկը վաճառել է իր տունը 29 միլիոն դոլարով

Գործարար Իլոն Մասկը վաճառել է Լոս-Անջելեսում գտնվող իր տունը 29 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Պարբերականը գրել է, որ միլիարդատերն ունի 9 տուն, եւ այս տան վաճառքից հետո դեռ ութ տուն էլ կա նրա տրամադրության տակ։ Կալիֆորնիայի առանձնատունը վաճառքի հանվել էր դեռ մայիս ամսին։

Մասկը այն գնել էր 2012-ին 18 միլիոն դոլարով՝ «Canyon Capital» ֆոնդի համահիմնադիրներից Միտչել Ջուլիսից։ Կալվածքում կա թենիսի կորտ, լողավազան, մրգատու այգի։ Պատուհաններից երեւում է օվկիանոսը։ Այն, որ ցանկանում է այդ տունը վաճառել, Մասկը հայտնել էր դեռ մայիսի մեկին՝ թվիթերյան իր էջում կատարած գրառումով։