Պակիստանում բանակը համաձայն չէ նախկին նախագահի հանդեպ կայացված մահապատժի վճռի հետ

Պակիստանում բանակը համաձայն չէ նախկին նախագահի հանդեպ կայացված մահապատժի վճռի հետ

Պակիստանի բանակը համաձայն չէ նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի հանդեպ կայացված մահապատժի դատավճռին։ Այս մասին հայտնում է այդ երկրի զինված ուժերի մամուլի ծառայությունը։

Ըստ զինվորականների, նախատեսված իրավական գործընթացը անտեսվել է եւ նրանք ակնկալում են, որ արդարադատություն կիրականացվի համահունչ Պակիստանի Սահմանադրության։ Նրանք անհասկանալի են համարում Մուշարաֆին դավաճան համարելը։