«Ռեալի» նախագահին անվանել են «ապուշ» եւ «ռասիստ»

«Ռեալի» նախագահին անվանել են «ապուշ» եւ «ռասիստ»

ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին անվանել է «ապուշ» եւ «ռասիստ»՝ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսի հետ նամակագրության մեջ։ Այս մասին հայտնում է The Objective պարբերականը։ Ըստ հաղորդման, Չեֆերինը այդ արտահայտությունները պարունակող նամակը Ռուբիալեսին ուղարկել է դեռ 2019 թվականին, երբ Պերեսը հանդես է եկել Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման օգտին։

Հիշեցնենք, որ Չեֆերինը այն ժամանակ հայտարարել էր, որ նման նախաձեռնությունը կարող է բացասաբար ազդել եվրոպական ֆուտբոլի վրա։ Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ Ռուբիալեսն էլ արձագանքել է Չեֆերինին, որ իսպանական լրատվամիջոցներն իրեն բարդ դրության մեջ են դնում, քանի որ ցանկանում են, որ հստակ դիրքորոշում արտահայտի Սուպերլիգա ստեղծելու գաղափարի հետ եւ նաեւ իր վերաբերմունքն արտահայտի Պերեսի վերաբերյալ։