Հանգիստ թողե՛ք․ Բրեժնևան՝ իր և Մելաձեի բաժանման մասին

Հանգիստ թողե՛ք․ Բրեժնևան՝ իր և Մելաձեի բաժանման մասին

Ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան երկար լռությունից հետո առաջին անգամ խոսել է Կոնստանտին Մելաձեի հետ ամուսնալուծության թեմայով։ 

Teleprogramma-ի փոխանցմամբ՝ արտիստը պահանջել է հանգիստ թողնել այս թեման։
Բրեժնևան իր նոր ալբոմի միջոցով պատմել է պրոդյուսերի հետ իր բաժանության մասին։ 

Նրա խոսքով՝ այն արտացոլում է սիրելիի հետ ամուսնալուծության հետևանքով ունեցած բոլոր ապրումները։ 
Նախկին զույգը նախընտրում է չխոսել իրենց անձնական կյանքի մասին, չնայած այն հանգամանքին, որ երկրպագուները համառորեն փորձում են պարզել նրանց բաժանման բոլոր մանրամասները։

Բրեժնևան դժգոհել է, որ համացանցում շատ սադրիչ տեղեկություններ են տարածվում իրենց ամուսնալուծության թեմայով։ Բայց նախկին ամուսինները չեն պատրաստվում մեկնաբանել իրենց ապահարզանի մասին լուրերը և երկրպագուներին խնդրել են հարգել այդ որոշումը։