Ավիատոմսերը սեզոնային էժանացում կարձանագրեն 

Ավիատոմսերը սեզոնային էժանացում կարձանագրեն 

Մինչեւ տարեվերջ սպասվում է, որ մի շարք ուղղություններով ավիատոմսերի գների էժանացում կլինի։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի ներքին թռիչքներին։ Սա մասնագետները բացատրում են նրանով, որ այսպես ասած՝ «թեժ սեզոնն» արդեն ավարտվել է, եւ ավիատոմսերի շուկայում գներն արդեն կայունացել են։ Համաձայն փորձագիտական գնահատականների, սպասելի է, որ Մոսկվա-Սամարա, Մոսկվա-Կալինինգրադ, Մոսկվա-Կազան եւ Մոսկվա-Պետերբուրգ ուղղություններով թռիչքների ավիատոմսերը կէժանանան։

Ի դեպ, օգոստոսին հետադարձը հետը հաշվառած՝ մեկ ավիատոմսը ներքին ուղղության թռիչքների համար կազմել է մոտ 15 700 ռուբլի։ Դա հուլիսի ցուցանիշից 7 տոկոս էժան է։ Սակայն այս տարվա աշնան սկզբին ավիատոմսերի գները, պարզվեց, որ անցյալ տարվա համեմատ 15-20 տոկոսով թանկ են։ Դեպի արտասահման ուղղություններով էլ ավիատոմսերի գները՝ կապված նրա հետ, թե տվյալ ուղղության երկրում տուրիստական սեզոնը փակվել է, թե ոչ, կնվազեն։

Օրինակ, դեպի Թուրքիա թռիչքները կէժանանան, որովհետեւ այնտեղ այլեւս տուրիստական սեզոն չէ, սակայն դեպի Եգիպտոս, ԱՄԷ, Կուբա, Թաիլանդ ուղղություններով կամ՝ դեպի Վիետնամ, Թունիս, Մեքսիկա ուղղություններում, որտեղ հասնել հնարավոր է տրանզիտով, ավիատոմսերի գնիջեցում չի լինի։