Արծվիկ Մինասյանը ներկայացնում է հայտնի սքրինի պատմությունը

Արծվիկ Մինասյանը ներկայացնում է հայտնի սքրինի պատմությունը

«Հրապարակը» Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հայտնի սքրինշոթի հրապարակման վերաբերյալ, որում, իբր թե, Հրայր Թովմասյանը (որն իրականում Արծվիկ Մինասյանն է), խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի առջև։

Մինասյանը պատմեց, որ դա տեղի է ունեցել կառավարության երդմնակալության ժամանակ։ Նա իր երդման տեքստում ասել է՝ «Աստվածն առաջ», նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր՝ «լավն է տեքստը», իսկ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «այնքան լավն է, որ կարելի էր փոխել»։

Արծվիկ Մինասյանն էլ իր ծիծաղը զսպելու համար գլուխը մի թեթև խոնարհել  է և արդյունքում ստացվել է այդ ստոպ-կադրը։ 

Նա նաև նշեց, որ դատի է տվել Արման Բաբաջանյանին, ինչի մասին մանրամասն կխոսի առաջիկա մամուլի ասուլիսի ժամամանակ։