Ականատեսը եղանք հերթական դաժան վերաբերմունքին. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Ականատեսը եղանք հերթական դաժան վերաբերմունքին. Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Հերթական անգամ դատարանը մերժեց միջնորդությունը, ականատեսը եղանք հերթական դաժան վերաբերմունքին։ Մանվել Գրիգորյանին մի կերպ բերեցին դատական նիստին, ըստ էության, ներկան դրվեց և կտրուկ վատթարացավ առողջությունը, ինչից հետո կրկին տեղափոխվեց հիվանդանոց։

Մարդը տառապում է ծանր հիվանդությամբ և մենք ամեն անգամ միջնորդություն ենք ներկայացնում գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ, որը անընդհատ մերժվում է։ Այո, միտումը ակնհայտ տեսնում ենք, նպատակ կա անձնին պահել կալանքի տակ։ Մենք յուրաքանչյուր նիստից հետո փաստաթղթերը ուղարկում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- Մանվել Գրիգորյանի և կնոջ հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։