Մարիա Զախարովան խոսել է հայ ռազմագերիների վերադարձի մասին

Մարիա Զախարովան խոսել է հայ ռազմագերիների վերադարձի մասին

Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան ավանդական ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին։ Նա մասնավորապես ասել է, որ այս ուղղությամբ ռուսական կողմը աշխատում է եւ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Ներգրավված են նաեւ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահները։

«Ընդհանուր առմամբ, ելնում ենք այն հանգամանքից, որ տվյալ հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով»,- ասել Զախարովան։ Նա նաեւ հիշեցրել է, որ օրեր առաջ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման հերթական գործընթացը: