Կայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը

Կայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը՝ պետությանը կվերադարձվի 81 962 500 ՀՀ դրամի պատճառված վնասը:
 
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր, որի արդյունքում պատասխանող՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արթուր Մանուկյանի կողմից, պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը, որի միջին շուկայական արժեքը կազմում է 81 962 500 ՀՀ դրամ: