Ձայն բարբառոյ հանապատի
Բավական ժամանակ է, ինչ Պետրոս Ղազարյանը վարում է «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարը: Հարց. Պ. Ղազարյանը երբեւէ ուշադրություն դարձրե՞լ է հաղորդաշարի վերնագրի լեզվական կառուցվածքին՝ շարահյուսությանը:
Ըստ վերնագրի՝ հարցազրույցի հրավիրյալը (հյուրը, ոչ վարողը) Պ. Ղազարյանն է, իսկ հարցազրույց վարողը՝ մեկ ուրիշը: Այս խառնաշփոթի «մեղավորը», մեր կարծիքով, նախադասության մեջ «հետ» բառի՝ իր տեղում չլինելն է. պետք է տեղ գտներ հարցազրույցի հրավիրյալի անվան հետ, այլ ոչ վարողի: Եթե հաղորդումը կոչվեր «Հարցազրույցը վարում է Պետրոս Ղազարյանը» կամ «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի մոտ», ապա իմաստաբանական խնդիր չէր լինի:
Այս թյուրիմացությանը դեռեւս 2021-ին, մեր խնդրանքով, անդրադարձել էր ՀՀ լեզվի պետական կոմիտեն, բայց… Ձայն բարբառոյ հանապատի:
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններա
Կարծիքներ