Մխիթարյանը կխաղա հերթական եզրափակչում․ ո՞վ է լինելու մրցակիցը

Մխիթարյանը կխաղա հերթական եզրափակչում․ ո՞վ է լինելու մրցակիցը

Երեկ ուշ երեկոյան Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր Թուրինի «Յուվենտուսին»։ Մխիթարյանն ու թիմակիցներն ի վերջո կարողացան 1-0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ ու դուրս գալ եզրափակիչ։ Թուրինում դիմակայության առաջին հանդիպումը ոչ-ոքի՝ 1-1 էր ավարտվել։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատարն ու ավագը երեկ հերթական հրաշալի ու ամբողջական հանդիպումն անցկացրեց։ Հանդիպման երկրորդ գոլը հենց Մխիթարյանը կարող էր խփել, սակայն դարպասապահն իրեն հիանալի դրսևորեց։ Կիսաեզրափակչի մյուս դիմակայության շրջանակում այսօր՝ ապրիլի 27-ին, «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Կրեմոնեսեի» հետ։ Առաջին հանդիպմանը «Ֆիորենտինան» մրցակցի դաշտում երկու անպատասխան գոլ էր խփել ու մեծ շանսեր ունի «Ինտերի» հետ եզրափակչում խաղալու։