ՀԱՊԿ-ից, ՌԴ-ից ավելի ադեկվատ արձագանք էինք սպասում

 ՀԱՊԿ-ից, ՌԴ-ից ավելի ադեկվատ արձագանք էինք սպասում

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կարող է մի օր արթնանաք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլևս այստեղ չէ, լրագրողների հետ զրույցում նշել է. «Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին և այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք այս հարաբերություններում, դրանց մասին բարձրաձայնվել է բազմիցս, մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից, մենք այլ, ավելի ադեկվատ արձագանք էինք սպասում, թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից:

Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ պարզ, բաց քննարկումներ, արտահայտում ենք այն դժգոհությունները, որ ունենք՝ կապված քայլերի բացակայության հետ, որը նկատում ենք ռուսական կողմից...Երբ ես նշում եմ, որ ռուսական կողմի հետ տեղի են ունենում շատ բաց ու անկեղծ քննարկումներ, այդ հարցը նույնպես բարձրաձայնվում է»: