ԱՄՆ-ն մեծացնում է ՀՀ-ին ֆինանսավորումը. արցախցիներն էլ կօգտվեն

ԱՄՆ-ն մեծացնում է ՀՀ-ին ֆինանսավորումը. արցախցիներն էլ կօգտվեն

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն կոնգրեսական Նիկոլ Մալիոտակիսի հետ առաջարկել է երկկուսակցական փոփոխություն կատարել FY25 SFOPS օրինագծում, որը Հայաստանի ֆինանսավորումն ավելացնում է $100,000,000,000 ԱՄՆ դոլարով՝ Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի համար դաշնային աջակցության հաշվի շրջանակներում (AEECA):

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը:

Նշվում է, որ այս ֆինանսավորումը կօգնի աջակցել Հայաստանում ապրող արցախցիներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման պատճառով: