Պետք է միս ու արյուն տալ այդ հարաբերություններին

Պետք է միս ու արյուն տալ այդ հարաբերություններին

Իմ կարծիքով` վերջին տարիներին Հայաստանի ու Վրաստանի  միջև հարաբերություններում բավականին խորքային փոփոխություններ են տեղի ունեցել, տրանսֆորմացիա են ապրել։ Նախկինում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն առավելապես կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքով, իսկ այսօր տեղափոխվել ենք մի փուլ, որտեղ երկու երկրի կառավարություններն էլ քաղաքական կամք ունեն միմյանց օգնելու և միասին ճանապարհ անցնելու։ Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերություններին պետք է միս ու արյուն տալ։ Դրանք այժմ շատ բարձր մակարդակում են: Այս մասին քիչ առաջ  «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Տնտեսական հարաբերություններն ու մարդկանց միջև կոնտակտները շատ ավելի ցածր մակարդակի վրա են։ Նմանատիպ հարաբերությունները չեն համապատասխանում ռազմավարական գործընկերության մակարդակին։ Դեռ բավականին շատ անելիք կա, որպեսզի հնարավոր լինի բոլոր ուղղություններով զարգացնել Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները»,- ասել է նա: