Ի՞նչ կկորցնի Արարատի մարզպետը, եթե հանձնվի Երասխը

Ի՞նչ կկորցնի Արարատի մարզպետը, եթե հանձնվի Երասխը

Մի քանի օր է՝ Արարատի մարզի Երասխ համայնքում կրակոցներ են հնչում։ Ադրբեջանական զինուժը փորձում է Հայաստանից նոր տարածքներ գրավել։ Արդեն կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է ադրբեջանական կողմի հետ, որ նրանք սադրանք հրահրեն, հարձակվեն, եւ պատերազմի վտանգի տակ Երասխի մոտակայքից ինչ-որ հատվածներ եւս հանձնեն իրենց։ Որ ժողովուրդը չասի՝ առանց մի կրակոցի հերթական տարածքը հանձնեցին։ Կամ էլ ասի՝ դե հո մի կտոր հողի համար նոր պատերազմի մեջ չէի՞նք ներքաշվելու։

Արարատի մարզպետը Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրն է՝ Ռազմիկ Թեւոնյանը, որ մեր հարցերին՝ Տիգրանաշենը կարո՞ղ է հանձնեն, անհեթեթ պատասխաններ էր տալիս, թե ինքն այնտեղ է ապրում, մեզ էլ է հրավիրում եւ այլն։ Նրա որդին էլ ԱԺ պատգամավոր է՝ իշխանական ցուցակով։

Հայտնի է, որ Թեւոնյանն Արարատի մարզում, այդ թվում՝ Երասխում, հսկայական ունեցվածք ունի։ Մասնավորապես, նրան է պատկանում «Երասխ գինու գործարան» ՍՊԸ-ն։ Բայց նրա ունեցվածքի մասին ավելի ստույգ պատկերացւոմ կազմելու համար այցելեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայք եւ ուսումնասիրեցինք Թեւոնյանի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը։ Մեզ հետաքրքիր էր՝ որքան վնաս կկրի, ինչ կկորցնի Արարատի մարզպետը, եթե հանկարծ իշխանությունը որոշի հանձնել նաեւ Երասխը կամ, աստված չանի՝ ամբողջ Արարատի մարզը։

Այսպես, ուրեմն․ Թեւոնյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, բազմամյա տնկիներով, արտադրական նշանակության շինություն՝ դարձյալ նույն Արալեզ համայնքում։ Երկու հողամաս՝ արդեն Վայոց Ձորի մարզի Արփի համայնքում, որոնք եւս կմնան թշնամուն, եթե Փաշինյանը թույլ տա, որ Ադրբեջանը Երասխի հաշվին կտրի Սյունիքն ու Վայոց Ձորը Երեւանից։ Արժեթղթերի, ներդրումների, շարժական գույքի, մասնավորապես՝ տրանսպորտային միջոց տնօրինելու մասին տվյալներ Թեւոնյանը չի ներկայացրել․ կա՛մ չունի, կա՛մ թաքցրել է։ Բայց առնվազն տարօրինակ է, որ նման կարողության տեր մարդն ավտոմեքենա, օրինակ, չունի։

Հայտարարագրում նշված է նաեւ «Երասխ գինու գործարան» ՍՊԸ-ից նրա ստացած 2 մլն 160 հազար դրամ վարձատրության, ինչպես նաեւ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից ստացված 5 մլն դրամ փոխառության՝ վարկի մասին։ Ի դեպ, Թեւոնյանը հայտարարագրում թաքցրել է նաեւ իր հաշվառման եւ փաստացի բնակության հասցեի մասին տվյալները, որ մարդիկ, այդ թվում՝ ընտրողները, չիմանան, թե իրենց սիրելի մարզպետը որտեղ է բնակվում։