Զորքերի դուրս բերումը շարունակվում է ըստ գրաֆիկի

Զորքերի դուրս բերումը շարունակվում է ըստ գրաֆիկի

ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է Պենտագոնում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ, որ ամերիկյան զորքերի դուրս բերումը Աֆղանստանից շարունակվում է ըստ գրաֆիկի եւ կավարտվի այս տարվա օգոստոսի վերջին։ «Զորքերի դուրս բերումը շարունակվում է անվտանգ ռեժիմով, ըստ գրաֆիկի։ Մենք կավարտենք այն օգոստոսի վերջին»,- հայտարարել է նա։

Նա նաեւ ասել է, որ Աֆղանստանում առաքելությունը դեռեւս ավարտված չէ, եւ երախտագիտություն է հայտնել զինվորականներին՝ խիզախ ծառայության համար։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի կեսերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ որոշում է կայացվել ավարտել Աֆղանստանում իրականացվող գործողությունը։ Հուլիսի քսանմեկի դրությամբ՝ ամերիկյան զորքերի դուրս բերումն ավարտված է 95 տոկոսով։