Հունգարիան Ուկրաինային մեղադրել է Անդրկարպատյան երկրամասում քաղաքացիական պատերազմին համարժեք իրավիճակ ստեղծելու մեջ

Հունգարիան Ուկրաինային մեղադրել է Անդրկարպատյան երկրամասում քաղաքացիական պատերազմին համարժեք իրավիճակ ստեղծելու մեջ

Ուկրաինական իշխանությունները Անդրկարպատյան երկրամասում իրենց գործողություններով ստեղծել են մի այնպիսի իրավիճակ, որը համարժեք է քաղաքացիական պատերազմին։ Այս մասին հայտարարել են Եվրոպական խորհրդարանում հունգարական «Ֆիդես» եւ «Քրիստոնեա-Դեմոկրատական ժողովրդական» կուսակցությունների պատգամավորները։

Նշենք, որ ուկրաինական հատուկ ծառայությունները խուզարկություններ էին իրականացրել Անդրկարպատյան երկրամասի բարեգործական հիմնադրամի պաշտոնյաների մոտ կասկածելով նրանց հակապետական գործողությունների, մասնավորապես՝ «Մեծ Հունգարիայի» քարոզչության մեջ։ Կիեւում նաեւ կասկածում են, որ հունգարական իշխանությունները միջամտում են Ուկրաինայի ներքին գործերին՝ Անդրկարպատյան երկրամասի հետ կապված հարցերում։